Տե՛ր, Սուրբ Հոգուդ ուրախարար բաժակով արբեցրո՛ւ եղկելիիս, որ ծարավի եմ Քեզ, հագեցրո՛ւ և զվարթացրո՛ւ Քո սիրո եռանդով, լուծի՛ր և ոչնչացրո՛ւ իմ հանցանքների դառնության մրուրը։
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...